Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Մալայզիական խոտաբույսը` «կանացի Վիագրա». news.am

Մալայզիական խոտաբույսը` «կանացի Վիագրա». news.am

Առավելապես Մալայզիայում հանդիպող` Տոնգկաթ Ալի անունը կրող ծառատեսակի արմատн ավանդաբար տենդի, մալարիայի, գոտկատեղի ցավի դեմ եւ տղամարդկանց ու կանանց սեռական ուժ հաղորդելու նպատակով է կիրառվում: Հանուկի տեսքով դեղամիջոցի հեղինակությունը` որպես Վիագրայի բնական տարբերակ, վերջին շրջանում լայն թափ է հավաքել. այն նույնիսկ առանձին խմիչքների մեջ է օգտագործվում, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Տեղական ընկերություններից մեկի ջանքերով արտադրվող հանուկը, ֆունկցիոնալ առումով, Վիագրայից գրեթե ոչնչով չի տարբերվում. Տոնգկաթ Ալիի արմատн արյան մեջ ազոտի օքսիդի բաղադրությունը բարձրացնելու հատկություն ունի:  Սակայն այս դեղամիջոցի առավելությունն այն է, որ այն թե՛ տղամարդու, եւ թե՛ կնոջ սեռական կարողությունները հավասարապես է խթանում:

Պարկուճի մեջ ներառված դեղամիջոցն արդեն հարեւան երկրներ` Ճապոնիա, Կորեա, Չինաստան եւ Միացյալ Նահանգներ է արտահանվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ